Արտագաղթը շարունակվում է

5

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվի համեմատ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.7 հազարով կամ 53.7%-ով՝ կազմելով -22.1 հազար մարդ:

Փետրվարին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 15.1 հազար մարդ՝ նախորդ տարվա փետրվարի 10.2 հազարի դիմաց:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.9 հազարով կամ 13.7%-ով՝ կազմելով 523.7 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41.6%: