Արշալույույսցիների տանից 4 մլն դրամ են հափշտակել

9

Սեպտեմբերի 8-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել 40-ամյա Սուսաննա Ֆ.-ն և հայտնել որ գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, դիմակավոր և ատրճանակներով ու ինքնաձիգերով զինված 7 անձինք պատուհանից մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել իրեն և ամուսնուն` 40-ամյա Վարդան Վ.-ին, կպչուն ժապավենով կապել իրենց և 3 երեխաներին ու հափշտակելով 150 եվրո, 1.300 դոլար, 3.500.000 դրամ և ոսկյա զարդեր ` դիմել են փախուստի:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Մեր տեղեկություններով, ավազակային հարձակումը տեղի է ունեցել Արշալույս գյուղում: