Ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը բանակցություններ է վարում ընկերությունը վաճառելու վերաբերյալ: «Արմավիա» ընկերությունում նույնպես լուրը չեն ժխտում` նշելով, որ դեռ բանակցությունների փուլում են և հայտնի չէ, թե ում կվաճառվի ընկերությունը: Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Արմավիա»-ն մտադիր են վաճառել իտալացիներին:
Հիշեցնենք, որ ընկերությունը վերջին շրջանում հաճախ էր ունենում ֆինանսական խնդիրներ, որոնց պատճառով որոշ թռիչքներ անգամ կասեցվել են:














