«Արմավիա»-ի չվերթները կրկին դադարեցվել են

11

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 11։15 –ից դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի խոսքով` այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ավիաընկերությունը պարտքի նվազեցմանն ուղղված քայլեր չի ձեռնարկել:

Հիշեցնենք, որ պարտքը կազմում է 3 մլն 600 հազար դոլար: Նախօրեին Արմավիան վճարել է 225 հազար դոլար, ինչից հետո չվերթների սպասարկումը մինչև հաջորդ օրը առավոտյան 11։15 վերականգնեց: