Արման Մելիքյանը Մուկուչյանից հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակն է պահանջում

9

Արման Մելիքյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակն է պահանջում:

«Այս մեխանիզմով պարզ կդառնա՝ որքան մարդ է մասնակցում ընտրություններին: Պաշտոնական տվյալները որքանով են իրավացի: Այլևս ոչ թե հասարակությունը պետք է փորձի ապացուցել իր արդարացիությունը, այլ իշխանությունները պետք է ապացուցեն իրենց պատրաստակամությունը՝ հետևելու օրենքի տառին:

Եթե հրաժարվեն հրապարակել նման տվյալներ, մենք կիջեցնենք նրանց ռեյտինգը: Մենք համարում ենք, որ 35-40% տոկոս ընտրողներ Հայաստանում չեն: Եթե տեղեկություններ ստանանք, որ զինվորներին պարտադրում են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, ապա մենք հարյուր հազար քվե կհանենք Սերժ Սարգսյանի ձայներից: Այս անգամ մենք կունենանք վստահված անձինք»,-նշեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանը նշեց, որ սա իրենց մարտավարության որոշ դրվագներն են և մարտավարության ամբողջական տեքստը կհրապարակեն շաբաթվա ընթացքում: