Արթուր Բաղդասարյանը կմեկնի Ֆրանսիա

4

ԱԱԽ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:

Այցի շրջանակում Ա. Բաղդասարյանը կհանդիպի կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, «Շուման» հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:

ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաև Մարսելում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ համագումարին:

Համագումարի շրջանակներում տեղի կունենա նրա հանդիպումը ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի և ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ: