Արեգակի վրա` ամենահզոր ռենտգենյան բռնկումը

17

Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին կես տարվա ընթացքում ամենահզոր ռենտգենյան բռնկումը, սակայն երևույթը Երկրի վրա մագնիսական փոթորիկ չի առաջացնի, քանի որ դրա աղբյուրը գտնվում է արեգակի սկավառակի ծայրային հատվածում և պլազմայի արտանետումը կանցնի մեր մոլորակի կողքով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ներկայում Արեգակը գտնվում է իր 11-ամյա ակտիվության փուլում, սակայն այն այնքան հանգիստ է պահում իրեն, որ գիտնականները խոսում են Արեգակի «սառցե դարաշրջանի» մասին: