Արդյոք կազատե՞ն Նիկոլին

2

Այս համաներումը կտարածվի՞ անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Պետք է հոդվածը տեսնել եւ որոշել՝ իր կողմից կատարված հանցագործությունն ընկնո՞ւմ է այդ սահմանափակման մեջ, թե ոչ: Այսինքն` իններորդ հոդվածի յոթերորդ կետը, նաեւ համադրեք իր կողմից կատարված հանցագործությունների հետ ու կարող եք այդ հարցին պատասխանել: Եթե դրա տակ չի ընկնում, ապա պետք է դիտարկել հինգերորդ կետի համատեքստում, թե արդյո՞ք այդ դիտավորյալ հանցագործությունը կատարելուց հետո պատժի մեկ քառորդը, թե մեկ երրորդը կրել է»:
Աղբյուրը` A1plus.am