Արամ Սարգսյանը վայր դրեց իր մադատը

11

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դնում իր մանդատը: Վերջինս նշեց, որ ՀԱԿ-ին իր առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ հաջողություն է մաղթում, և կանխելով հարցադրումները` հայտարարեց. «Առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձևաչափը: Չի բացառվում նաև ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը: Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,-ընդգծեց բանախոսը: