Ավտոբուսից վթարից տուժածների անունները ճշտվել են

5

Օգոստոսի 18-ին`ժամը 20.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում շրջվել է ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուս, կան տուժածներ: ԱԻՆ լրատվական կենտրոնը փոխանցում է Վրաստանում 15 մետր բարձրությունից ձորն ընկած ավտոբուսի հետ կատարվածի մասին իր տեղեկատվությունը:

Ճշտվել է, որ Վրաստանի ժամանակով ժամը 17.30-ի սահմաններում Կազբեգի-Թբիլիսի ավտոճանապարհին` Գուդաուրի շրջկենտրոնի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, ձորն է շրջվել Ռոստով-Երևան երթուղի իրականացնող 07 ՏԼ 505 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` Հենրի Խազարյան): Ավտոբուսում եղել են 29 քաղաքացի (5 ՌԴ և 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս): Դեպքի վայր ժամանած Վրաստանի Հանրապետության ԱԻՎ, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ուժերով բոլոր ուղևորները դուրս են բերվել ձորից: ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 քաղաքացի: 6 առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:

Նախնական տվյալներով հիվանդանոց են տեղափոխվել`

Վարորդ` Հ. Խազարյանը, ուղևորներ` Ց. Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ. Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.), Գևորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա ՈՒնայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.):

2 տուժած և 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, վարորդը ղեկին քնել է: Սակայն դեռևս այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել: