Ասֆալտի գործարանում` հրդեհ

24

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ասֆալտի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Այդ մասին ահազանգ ԱԻՆ փրկարար ծառայությունում ստացվել է նախօրեին ժամը 18:30-ին: «Արտակարգ ալիք»-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Սակայն ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ ասֆալտի գործարանի տարածքում կրկին հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Մեղրի քաղաքի և Ագարակ քաղաքի մեկական հաշվարկներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել` 20.30-ին: Այրվել է 15 քմ. մազութ: