Աստղային հրավառությունը` խառնաշփոթի արդյունք

7

Երեկ Երևանի ամբողջ կենտրոնում մարդկանց տեղատարափ էր: Իհարկե, բոլորին էլ պարզ է, որ հայ ժողովուրդը գնում էր իր աստղիկներից մեկին` Արման Հովհաննիսյանին լսելու: Թե ինչ նպատակ ուներ այս համերգը, որն էր այդքան մարդու ուղեղը ռաբիզությամբ լցնելու իմաստը պարզ էր: Պարզ էր, որ շատ անկազմակերպ էր ամեն ինչ,քաղաքային տրանսպորտը խառնիճաղանջ վիճակում էր, ասենք ամենամեծ ավտոբուսները , որ պետք է իրենց ուղին անցնեին Հանրապետության հրապարակով 30 րոպե շրջում էին քաղաքի նեղ փողոցներով, որ հասնեին Տիգրան Մեծ փողոց: Խցանումներն էլ սահման չունեին: Իսկ թե ինչու էին մարդիկ մայթերի փոխարեն փողոցի կենտրոնով քայլում, դա էլ հայտնի չէր, երևի իրենց թվացել էր, որ եթե Արման Հովհհանիսյանը երգում է, ուրեմն տոն է, և բոլոր փողոցները ազատ են: Ցավոք, որ նման երգիչներով է մեր Հանրապետության Հրապարակը լցվում, իսկ այն մի քանի տուրիստներն էլ, որ երևի արկածախնդրության արդյունքում էին Հայաստան հասել, ուրախացած նկարում էին Արման Հովհհանիսյանին, հավանաբար իրենց թվացել է, որ հայաստանյան ամենամեծագույն տաղանդն է բեմ դուրս եկել և մեր երկրից տանելու ամենաարժեքավոր նյութն է: