Աստղակերպը կանցնի Երկրից ռեկորդային կարճ հեռավորության վրա

20

Փետրվարի 15-ին DA14 աստղակերպը կանցնի Երկրից ռեկորդային կարճ հեռավորության վրա: Մեր մոլորակի և երկնային մարմնի միջև հեռավորությունը կկազմի 17 հազար կմ: Տեղեկացնում է Space.com-ը:
Գիտնականնները նշում են, որ եթե այս աստղակերպի հետագիծը ինչ-որ պատճառով հանկարծակի փոխվի, աստերոիդը, հնարավոր է ընկնի Երկիր:
Ասվում է, որ աստղակերպը կարող է ավելի մոտ հայտնվել Երկրի մակերևույթին, քան արհեստական արբանյակները:
Գիտնականները ենթադրում են, որ պայթյունի հզորությունն այն դեպքում, եթե աստղակերպն ընկնի մեր մոլորակի վրա, համեմատելի կլինի 2.4 մեգատոննա տրոտիլի պայթյունի հետ: Հետազոտողների կարծիքով՝ Երկրի վրա ընկնելու հավանականությունն աննշան է:
DA14 աստղակերպի տրամագիծը գիտնականները գնահատում են 45 մետր, քաշը՝ 130 հազար տոննա: Վայրկյանում ավելի քան 12.7 կմ հաղթահարելով՝ աստղակերպը որոշակիորեն ապահովագրված է իր հետագծի զգալի փոփոխություններից: