«Առողջ թոքեր չեն մնացել»` ահազանգում են կապանցիները

12

«Գիդում չենք, թա հինչ անինք, բոլ ա հերիք ա: Լոխ հիվընդացալըն, մըծ-կուճի, էնքան փոշի ընք շնչում էլ թա չըսիլու»,-ասում է Կապանի բնակիչ 75 ամյա Փառանձեմ տատը: Ոչ միայն նա, այլև` գրեթե բոլոր կապանցիներն են դեմ բաց հանքերին: Ասում են` փոշի շնչելու արդյունքում` առողջ թոքեր չեն մնացել: Ոչ միայն առողջ թոքեր, այլև` մաքուր հող, օդ, ջուր չի լինի, բաց հանքերի երկար շահագործման դեպքում` ահազանգում է բնապահպան Կարինե Դանիելյանը. «Հողը, օդը, ջուրը իրար հետ կապված են, ուստի եթե մեկը աղտոտվում է , աղտոտվում է նաև մյուս 2-ը: Բաց հանքը պայթյուններով են բացում, ուստի աղտոտում են միջավայրը»:
Իսկ երկրաբանը, ով չցանկացավ հրապարակել իր անունը` նշելով, որ բաց հանք շահագործողները նաև իր ընկերներն են, ասում է, որ բաց հանքերը ավելի էժան են, ուստի մարդիկ նախընտրում են քիչ ծախսել, շատ վաստակել` թեկուզ ուրիշների առողջության հաշվին: >,-ասում է երկրաբանը: Իսկ Կարինե Դանիելյանն էլ խորհուրդ է տալիս դադարեցնել այդ տեսակ հանքարդյունաբերույթունը, ասենք օրինակ` օգտագործել միայն պոչամբարները:
Ի դեպ, պոչամբարների մասին, դրանք ևս խիստ վտանգավոր են: Պոչամբարներում լցվում են բոլոր այն նյութերը, որոնք պիտանի չեն: Հարկ է նշել, որ երկրաբանը հավաստիացնում է, որ այդ պոչամբարները կառուցված են բնակավայրին շատ մոտ: Երկրաբանը արձանագրում է, որ ամենից շատ օդն աղտոտվում է Սևանի բաց հանքում` մոտ 80 տոկոսով:
Բժիշկները միանշանակ պնդում են, որ բաց հանքերը շատ վատ հետևանք են ունենում մարդու օրգանիզմի, մասնավորապես թոքերի վրա: Ի դեպ, բազմաթիվ հիվանացության նախադեպեր են եղել բաց հանքերի պատճառով: «Չկա մի միջոց, որ ասեմ, սա արա, որ չհիվանդանաս»,-ասում է թերապևտ Ռիտա Աբգարյանը: