Առաջարկում են կիրառել դովիլյան առաջարկները

10

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ինտենսիվորեն շարունակվում է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող 3 երկրների հովանու տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Վիլնյուսում:

«Մենք կոչ ենք անում հակամարտող երկրներին կիրառել առաջարկները, որոնք մշակվել են 2 տարվա ընթացքում նախագահ Մեդվեդևի հետ անցկացված հանդիպումների արդյունքում և Դովիլում մայիսին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարներին կողմից փոխհամաձայնեցված համատեղ հայտարարագրով»,- ընդգծել է Լավրովը:

ՀԻշեցնենք, որ 2011-ի մայիսի 26-ին Դովիլում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն համատեղ հայտարարագիր ընդունեցին ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, որում հակամարտող երկրներին կոչ էին անում քաղաքական կամք դրսևորել և հիմնական սկզբունքների հիման վրա գործը ավարտին հասցնել: