Աշոցքում ` 3-4 բալանոց երկրաշարժ

3

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է,որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: