Աշխատավորների միջազգային օրն է

62

Մայիսի 1-ը աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի ավելի քան 140 երկրներում:

Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվեց Ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: Ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, իսկ կազմակերպիչները դատապարտվեցին մահվան:

1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը՝ ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

Երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը դարձավ խորհրդային աշխատավորի տոնը: