Անձնագրայինի պետին փոխեցին

17

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հունվարի 9-ի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը:

Նույն օրվա մեկ այլ հրամանով, ինչպես վարչության պետ է նշանակվել ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

Նորայր Մուրադխանյանը ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ էր նշանակվել 2008-ի հուլիսին: