Ամուսնու ծեծից մահացել է

7

Օրերս 46-ամյա տղամարդը տանը վիճաբանության ժամանակ ծեծել է կնոջը, որը մի քանի օր հետո հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը դեպքի մասին տեղեկացնում է. հունիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Նատալյա Մ.-ն:

Կինը ոստիկաններին հայտնել էր, որ տանը, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի է ենթարկել ամուսինը` 1966 թ. ծնված Սերգեյ Ա.-ն: Հուլիսի 2-ին Նատալյա Մ.-ն կոմատոզ վիճակում կրկին տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը երեկոյան, գիտակցության չգալով, մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սերգեյ Ա.-ն հունիսի 20-ին տանը դիտավորությամբ հարվածել է կնոջ դեմքին և գլխին, առողջությանը պատճառել ծանր վնաս, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Սերգեյ Ա.-ն ձերբակալված է: