Ամերիկյան ԿՀՎ լրտեսը իրանական լրատվամիջոցներին խոստովանել է

4

Իրանական լրատվամիջոցները տարածել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության լրտես Ամիր Միրզաե Հիքմեթի հետ արված հարցազրույցը, ում բռնել են Իրանում: Այս մասին տեղեկացնում է պարսկական Press TV-ն:

30-ամյա ԱՄՆ-ի քաղաքացին իրանական ծագումով ներկայացել է որպես ԱՄՆ ԿՀՎ-ի և ՄՕՍՍԱԴ-ի լրտես ծնվել է Արիզոնա նահանգում: Հարցազրույցում նա ասել է, որ լրտեսություն իրականացնելու համար 2 տարի հատուկ մասնագիտացված դասընթաց է անցել և 2 տարի աշխատել է հետախուզական վարչությունում. «Մինչ այստեղ ժամանելը աշխատել եմ հետախուզական վարչությունում ԱՄՆ-ի համակրած իրանական քաղաքական գործիչներին բացահայտելու նպատակով: Ժամանելով երկիր, ես պետք է անվճար տեղեկատվություն տրամադրեի անվտանգության նախարարությանը և հետախուզականին` դրանով իսկ ձեռք բերելով նրանց ուշադրությունը եւ վստահությունը»:
Նա նշել է, որ ծառայել է Իրաքում ԱՄՆ ռազմական բազաներում եւ Աֆղանստանում: Ա. Հիքմեթը նաեւ պատմել է, թե ինչպես է ներգրավվել հետախուզության մեջ. «Իմանալով, որ ես գիտեմ պարսկերեն եւ մի քիչ արաբերեն , նրանք ինձ առաջարկեցին համագործակցել` ասելով, որ եթե ես համալսարանում արաբերեն սովորեմ եւ վերապատրաստվեմ, ինձ հատուկ առաջադրանք կտան»:

Ի դեպ, հարցազրույցի ընթացքում ցուցադրվել է Հիքմեթի ինքնությունը հաստատող փաստաթուղթը անգլերեն և նրա` ամերիկյան սպայի համազգեստը: