Ախալքալաք-Բաթում մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 հայ է զոհվել

10

Հուլիսի 17-ին Ախալքալաք-Բաթում մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների մեջ կան հայեր: Մարդատար մեքենայի հետ բախման հետևանքով «Օպել» մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետևանքով հինգ ուղևոր և վարորդը մահացել են։

ՀՀ ԱԳՆ-ին Վրաստանի իշխանությունների կողմից տրամադրած տեղեկությունների համաձայն զոհվածներից երեքը հայեր են, որոնք Վարաստանի քաղաքացիներ են:

Զոհվել են 30-ամյա Նաիրա Թումասյանը, 27-ամյա Զինավոր Ֆյոդորովը և 4-ամյա Զիմա Ֆյոդորովը: