Ալիևն ու Մեդվեդևը հանդիպելու են

13

Սոչիում այսօր կայանալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպում են եռակողմ ձևաչափով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նման վերջին հանդիպում կայացել է Կազանում, հունիսի 24-ին:

Կրեմլի աղբյուրը լրատվամիջոցին ասել է, որ Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ քննարկելու են նաև կասպյան խնդիրը` Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին շարունակվող բանակցությունների համատեքստում: