Այս տարվա օգոստոսին «ՀԱՅԱԶՆ» Միությունը կազմակերպում է վրանային բանակում Հայաստանի և Սփյուռքի երիտասարդության համար: Ծրագրի նպատակն է Սփյուռքի և
Հայաստանի երիտասարդներին ավելի մոտիկից ծանոթացնել ազգային արժեքներին Արցախի հաղթական շնչի ներքո: Թեմայի շուրջ մեզ հետ կխոսի «ՀԱՅԱԶՆ» Միության Կենտրոնական Մարմնի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:
Ո՞րն է Համազգային վրանային Բանակումի նպատակը-
-Նպատակները շատ են.նախ Ազատագրված Արցախին ծանոթացնելը,հնարավորինս կարճ ժամանակահատվածում մասնակիցներին մտավոր ու ֆիզիկական որոշակի գիտելիքներ տալը,ազգային կարևորության հարցեր քննարկելը,դրանց համատեղ լուծումների որոնումը:
Բանակումն առաջին անգամ է իրականացվելու, թե՞ եղել են նախադեպեր:
-Մեր կողմից համահայկական բնույթի բանակման առաջին փորձն է լինելու,սակայն այն անհատները,ովքեր կլինեն բանակման պատասխանատուներ,ունեն տարիների բանակումներ կազմակերպելու փորձ:
Կա՞ն արդեն արձագանքներ սփյուռքահայերից:
-Այո,բավականին արձագանքներ կան արդեն,թե անհատների,թե խմբային մակարդակով:
Արձագանքներ ունենք,Ռուսաստանից,Ուկրաինայից,Վրաստանից,Լիբանանից,Սիրիայից,
Բելգիայից,Պարսկաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլ գաղթոջախներից:
Ի՞նչ միջոցառումներ են ակնկալվում:
-Բանակման նախնական ծրագրով նախատեսում ենք արշավներ,դաախոսություններ,մարզական խաղեր,ազգային մոռացված խաղեր,թատերական ներկայացումներ,քննարկումներ,ազգային երգ-պարի ուսուցում,իսկ վերջին օրը շրջագայություն ողջ Արցախով:
Որտե՞ղ է անցկացվելու:
-Այժմ երկու տարբերակ ենք քննարկում.Արցախի Քաշաթաղի կամ Քարվաճառի շրջաններում:Երկուսն էլ հավանական են:
Ինչո՞ւ ընտրեցիք Արցախը:
-Ազատ Արցախը մեր ազգային միասնության արդյունքն է,ուստի էսպիսի միասնական ծրագրի համար ավելի մեծ խորհուրդ է ստացվում:Քանի որ բանակմանը մասնակցելու են նաև սփյուռքից,կարծում ենք Արցախին ծանոթանալով,միգուցե ցանկություն ունենան գալ ու վերաբնակվել:
Ո՞րն է գաղափարախոսությունը:
-Գաղափարախոսությունը ազգայինն է.այսինքն մենք չենք ուսուցանելու եվրոինտեգրացիայի,գլոբալիզացիայի,գենդերային հավասարության կամ այլ նմանատիպ թեմաների վերաբերյալ:Մենք քարոզելու ենք ազգային արժեքներ:
Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին:
-Ծրագրին կարող է մասնակցել 15 տարեկանը լրացած յուրաքանչյուր ցանկացող.
Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ակնկալիքները շատ են,բայց կարծում եմ մայիս-հունիս ամիսներին ակնկալիքները ավելի հստակ կլինեն:
Ի՞նչ եք կարծում այս ծրագիրը ավելի շատ կմեծացնի մեր հայրենակիցների՝ հայրենիք վերադառնալու կամ հայրենիքը տեսնելու ցանկությունը:
-Բնականաբար կմեծացնի:
Էլ ովքե՞ր են մասնակցելու:
-Մասնակցելու են Արցախյան ազատամարտի մասնակիցներ,քաղաքագետներ,մշակույթի գործիչներ:














