Ադրբեջանցի կինը սպիտակ դրոշով փորձում էր հատել ԼՂՀ սահմանը

12

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Աղդամի հատվածում, արտակարգ միջադեպ է գրանցվել : Ադրբեջանցի մի կին` 76-ամյա Զարիֆա Սաֆարալիևային, փորձել է սպիտակ դրոշը ձեռքին հատել սահմանն ու անցնել Լեռնային Ղարաբաղ: Վերջին պահին նրան կանգնեցրել են Գուզանի ոստիկաններն ու տարել բաժանմունք: Պարզվել է, որ կնոջ ձեռքին դրոշից բացի նաև դյուրավառ նյութ է եղել: Սաֆարալիևան իրավապահներին ասել է, որ նման ծայրահեղ քայլի է դիմել իր 5 որդիների նկատմամբ տեղական իշխանությունների կողմից գործադրվող կամայականությունների պատճառով: