Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանումը նվազել է 7.5 տոկոսով

6

Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2012 – ի հունվար – հոկտեմբերին 2011 թ հունվար – հոկտեմբերի համեմատ նվազել է 7.5 տոկոսով, իսկ գազի արտադրությունը 6.8 տոկոսով: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այդ նույն ժամանակահատվածում երկրում արդյունահանվել է 36 մլն տոննա նավթ և 14.4 միլիարդ խորանարդ մետր գազ: