Ադրբեջանի մոտեցումը խիստ վտանգավոր է

9

Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին և նշել, որ Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո:

«Կարծում եմ, հայ ժողովրդի պատմության և նաև հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը, այդուհանդերձ նման մոտեցումը համարում ենք խիստ վտանգավոր, քանի որ կան նաև այդ մանրամասներին անծանոթ շրջաններ և նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետևանք չանցնել: Այս հարցում ևս կարևոր է բարեկամ պետությունների անաչառ և անկողմնակալ կեցվածքը, քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հավասարակշռության և կայունության խախտմանը»,- ընդգծել է նախագահը: