Ադրբեջանը չի՞ ուզում խոընդոտել բանակցային գործընթացին

18

Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վիլնուսում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի երկօրյա 18–րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ արդեն 20 տարի շարունակվում է ղարաբաղյան համկամարտությունը կարգավորելու բանակցությունները: Այս 7 տարվա ընթացքում բանակցություններն ավելի են ինտեսիվացել և «այսօր տարբեր նախաձեռնություններ են առաջ քաշվում կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար: Այսպիսով, միակ ելքը, ոչ միայն բանակցությունների շարունակումն է, այլեւ շփումների ակտիվացումը»,- նշել է նախարարը:

Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը ոչ մի կերպ չի ուզում խոչընդոտել հարցի բանակցային լուծմանը: