Ադրբեջանը ոչինչ չի տա ՄԱԿ-ի ԱԽ-ին

6

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի մշտական թեկնածությանն օժանդակումը չի ավելացնի Անվտանգության խորհրդի հեղինակությունը:
Վերլուծելով, 2012-2013 թթ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի մշտական թեկնածությանն առաջադրման հարցը, նախարաը նշել է. «Իր ռազմական քաղաքականությամբ, պատերազմի քարոզչությամբ հայտնի երկիրը, որը հպարտանում է, որ մի քանի տարվա ընթացքում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, ահա այդ երկիրը պարզվում է, որ կարող է հանդես գալ որպես խաղաղության կողմնակից»:

Վերջում Նալբանդյանը հավելել է, որ Ադրբեջանը իր անդամակցությամբ ոչինչ չի կարող տալ ՄԱԿ- անվտանգության խորհրդին: