ԱՄՆ-ն նվազեցնում է մուտքի արտոնագիր ստանալու ժամկետները

10

ԱՄՆ–ի վարչակազմը մտադիր է արագացնել մուտքի արտոնագրի տրամադրումն օտարերկրացիներին, որոնց համար ԱՄՆ այցելությունը խոչընդոտվում է փաստաթղթերի ձևակերպման չափազանց երկար գործընթացով։ Այս մասին հայտնում է Wall Street Journal–ը։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան տուրիստական գործակալությունները բողոքում են, որ կառավարությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել ԱՄՆ մուտք գործելու համար թույլտվություն ստանալու հարցում, ինչի պատճառով Ամերիկան դիտվում է որպես անհյուրընկալ պետություն։

Պարբերականը գրում է, որ մուտքի արտոնագրերի համար ներկայացված հայտերի ներկայացման միջև ընկած ժամանակահատվածը 4 ամսից ավել է տևում։

Այս հանգամանքը, ըստ թերթի, ԱՄՆ–ի աշխատանքի և մրցակցության գծով նախագահական խորհրդին ստիպել են Օբամային այս տարի մի շարք փոփոխություններ կատարելու առաջարկություն անել, մասնավորապես՝ հայտերի ավելի մեծ քանակությամբ ուսումնասիրություն, սպասման ժամկետի կրճատում մինչև 10 և ավելի քիչ օր: