ԱՄՆ-ն մինչև տարվա վերջ Իրաքից զորքերը կհանի

12

9 տարի տևած ԱՄՆ-Իրաք պատերազմը արդեն այս տարի իր վերջնակետին կհասնի: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Այսօր ես կարող եմ հայտնել այն մասին, ինչպես և խոստացել էի, որ մնացած զորքերը կվերադառնան տուն մինչև տարվա վերջ,- ասել է նախագահը:-Որից հետո Իրաքի հետ 9 տարի տևած պատերազմը կավարտվի»:

ԱՄՆ-ն այսպիսով հրաժարվում է դեկտեմբերի 31-ից հետո Իրաքում իր զորքերի մասը թողնելու պլաններից, երբ ուժի մեջ կմտնի Վաշինգտոնի և Բաղդադի միջև համաձայնագիրը: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ի ղեկավարությունը բանակցում էր Նուրի-ալ-Մալիկի կառավարության հետ 2008-ի նոյեմբերի համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնեlwւ վերաբերյալ, որը մասնավորապես վերաբերվում էր զորքերի դուրսբերմանը, սակայն, Իրաքի համաձայնությանը հասնելը այն հարցում, որ ԱՄՆ-ի զորքերի մի մասը մնա Իրաքում, այդպես էլ ամերիկացի պաշտոնյաներին չի հաջողվել: Այսօր Իրաքում կա մոտ 39 հազար զինծառայողներ: Դեկտեմբերի 31-ից հետո այնտեղ պետք է մնա մոտավորապես 160 զինվոր: Այս որոշմանը ԱՄՆ-ում ոչ բոլորն են կողմ: Պենտագոնի կարծիքով, այդքան զինվորը քիչ է էքստերեմիստների դեմ պայքարի համար: