ԱՄՆ-ն կօգտագործի Ադրբեջանի տարածքը Աֆղանստանից զորքերը դուրս բերելիս

9

Հյուսիսատլանտյան դաշինքն Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում, Աֆղանստանից զորքերը դուրս բերելիս այդ երկրի տարածքն օգտագործելու շուրջ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի հարցերով սպա-կոորդինատոր Ուիլյամ Լաուխան:

Հայտարարությունը արվել է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի դպրոցի ձմեռային նստաշրջանի ընթացքում:

Լաուխան հայտարարել է, որ բանակցությունների օրակարգում Աֆղանստանից զորքերի դուրս բերման հարցն է,այդ թվում, նաև Ադրբեջանի զորքերի, 2014 թվից հետո, որը կլինի ՀՄԿ-ի ընթացիկ առաքելության ավարտական տարին, հայտնում է CA-News-ը:
«Ադրբեջանն այս գործընթացի մի մասն է, քանի որ իր աշխարահագրական դիրքով պոտենցիալ երկիր է հանդիսանում զորքերի վերաբաշխման համար,- նշել է Լաուխան,- այդ պատճառով Ադրբեջանը կարող է կարևոր նշանակետ դառնալ Աֆղանստանից զորքերի վերադարձի գործում դեպի Եվրոպա»:

Փորձագետները հիմքեր ունեն եզրակացնելու, որ Ադրբեջանը, որն Իսրայելի կողմից միլիարդավոր դոլարներով վերազինվում է, ԱՄՆ-ն չի մերժի՝ խոսքը, իհարկե, գնում է Իրանին հարվածելու համար ամուր հենակետի մասին, և հնարավոր է, ոչ միայն դրա համար: Զորքերն Ադրբեջանում տեղակայելով՝ Պենտագոնն անմիջապես դուրս է գալիս Կասպից ծով, այդ թվում նաև Հյուսիսիային Կովկաս:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի զորքերի հնարավոր մուտքն Ադրբեջան պայմանավորված է Մոսկվայի և Բաքվի բանակցությունների ձախողման հետ՝ կապված Գաբալայի կայանի վարձակալման երկարաձգման հետ: