ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Հաուարդ Բերմանը և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հանդես են եկել սուր քննադատությամբ վերջին օրերին ադրբեջականան հարձակումների վերաբերյալ` ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին ընդառաջ: Տեղեկացնում է Asbarez-ը:
Կոնգրեսի անդամները պետքարտուղարին կոչ են արել հստակ և աներկբա քննադատության ենթարկել ադրբեջանական ագրեսիան, մտահոգություն են հայտնել գնալով ավելի բռնի դարձող Ալիևի ռեժիմին ամերիկյան զենքի վաճառքի վերաբերյալ:
Ադամ Շիֆը մասնավորապես նշել է. “Ադրբեջանական կողմի վերջին գործողությունները առիթ են տալիս, որպեսզի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատի Ադրբեջանի այս գործողությունները”,- ասել է Շիֆը և հավելել,- Ադրբեջանի այս պրովոկացիան շփման գծում անմիջապես կապված է Ալիևյան ռեժիմի ռետորիկայի հետ, և նրանք պետք է դադարեցնեն”:
Շերմանն էլ իր հերթին. “Խորապես անհանգստացած է մամուլի հաղորդումների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանի կողմից սահմանային լկտի, ապօրինի խախտման հետևանքով 3 հայ զինվոր ողբերգական ձևով զոհվել է ու 5 զինվոր վիրավորվել”:
“Նմանատիպ ագրեսիան Ադրբեջանի հանդեպ սուր քննադատության տեղիք է տալիս: Հույս ունեմ, որ Քլինթոնը, ով այժմ գտնվում է Կովկասում, և հանդիպելու է Ալիևի հետ, ինչը ապահովում է լուրջ ազդանշան, որ ԱՄՆ չի համակերպվելու նմանատիպ ագրեսիայի հետ և Ադրբեջանին պատասխանատվության կբերի”,- ասել է Ֆրենկ Փալոնեն:











