ԱԺ Էթիկայի կազմում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ նախագիծն ընդունվեց

5

ՀՀ Ազգային Ժողովը 66 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ ձայներով դեկտեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի «ԱԺ կանոնակարգ» օրենքում Էթիկայի հանձնաժողովին վերաբերող նախագիծը:

Նախագիծը առաջարկողները նպատակ են հետպնդում ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում ավելացնել իշխանության տեղերը, որը ենթադրում է, որը քաղաքական հավասարակշռություն կհաստատի:

Նախագծին կողմ քվեարկեց ՀՀԿ ու «Օրինաց երկիր»-ը: «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները դեմ քվեարկեցին:

Նշենք, որ ՀՀԿ-ի որոշ պատգամավորներ իրենց մոտ ընդունված ավանդույթի համաձայն քվեարկեցին նաև հարևան թիմակիցների փոխարեն: