ԱԳՆ-ն չի հաստատում Բեյրութի պայթյունից զոհված հայերի մասին լուրերը

9

Հոկտեմբերի 19-ին ականապատ ավտոմեքենա էր պայթել Բեյրութի Սասին հրապարակում, մայաքաղաքի առավելապես քրիստոնյա բնակչությամբ Աշրաֆիե թաղամասում: Տարածված լուրերի համաձայն, զոհվածների շարքում է ազգությամբ հայ Ժորժետա Սարգսյանը: Եվս մեկ հայ, իննամյա Նոյ Դոդելյանի անունը առկա է վիրավորների ցանկում:

Սակայն ՀՀ ԱԳն-ն չի հաստատում, որ զոհվածների շարքում հայեր են եղել:

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով զոհվել էր մի քանի մարդ, այդ թվում լիբանանյան ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Վիսամ ալ-Հասանը: Վիրավորների թիվը անցնում է 8 տասնյակը: