Ֆրանսիացիները Ադրբեջանի համար հետախուզական արբանյակ են արձակել. Regnum

196

Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը Երկիր մոլորակի ուղեծրի վրա հետախուզական “Азеркосмос” արբանյակն է արձակել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կապի և ՏՏ տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը: Տեղեկացոնւմ է Regnum-ը:

Աբասովը հայտնել է, որ Spot-7 արբանյակը երկիր մոլորակի զոնդավորման համար է նախատեսված, իսկ այս պահին բանակցություններ են ընթանում  “Азеркосмос”-ին հանձնել արբանյակի կառավարումը :

Հայտարարության համաձայն՝ արբանյակի արձակումը թույլ կտա իրական ժամանակահատվածում ստանալ գերհստակ և որակյալ պատկերներ երկրի մակերեսից: Արբանյակ-հետախույզը կկարողանա ավելի քան 10 տարի հաջողությամբ աշխատել: