Ֆրանսիան չի պատրաստվում ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Օլանդ

6

Ֆրանսիան չի պատրաստվում ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև,  Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Օլանդը Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նաև ասել է, որ պաշտոնական Փարիզը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: