Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է այն տեղեկությունը, որ տարածվել էր ֆրանսիական մամուլում՝ համաձայն որի Ֆրանսիան զենք է վաճառելու Ադրբեջանին:
«Չունեմ նման տեղեկատվություն, իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարզ իրողություն է ու չէր էլ կարող հակառակը լինել, որ չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:











