Օրինախախտ ներգաղթյալները կարող են մինչև 10 տարով զրկվել ՌԴ մուտք գործելուց

4

Հունվարի 10-ին ուժի մեջ մտած օրենքը տարբերակված արգելք է մտցնում արտասահմանցի օրինախախտ-ներգաղթյալների ՌԴ մուտքի համար: Հաղորդում է Ինտերֆաքս-ը:

ՌԴ-ում մնալու 120 օրվա ժամկետը գերազանցելը կհանգեցնի 3 տարով մուտքի արգելքի, իսկ 270-օրյա ժամկետի գերազանցման դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարով: Իսկ ավելի քան 360 օր ՌԴ-ում ապօրինի գտնվելու դեպքում մուտքը կարգելվի 10 տարով:

Ըստ այդմ՝ շուրջ 1 միլիոն արտասահմանցիների համար կարող է 10 տարով փակվել մուտքը Ռուսաստան: