Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևան կժամանի 100-ից ավելի կազմ ունեցող պատվիրակությամբ: Հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:
Դեսպանը նշել է, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է այդ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ, քանի որ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում կլինի մոտ 100-120 մարդ: