Քոռանավիրուսը. Արցախցի հաղորդավարուհին իր արագությամբ անցավ Էմինեմին (տեսանյութ)

46

Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը մարտահրավեր է նետել լրագրողական աշխարհին՝ շուտասելուկային իր ապշեցնող հմտությամբ։
 
Նա որոշել է «լույսի արագությամբ» արտասանել Վաչագան Սարգսյանի հեղիանակած «Կորոնավիրուս-Քոռանավիրուսը» շուտասելուկը։ 50 վայրկյանի ընթացքում հաղորդավարուհին անհաշվելի թվով բառեր է արտասանում ու դա անում է առանց սխալվելու։
 
Տեսանյութը հաղորդավարուհին տարածել է Facebook-ի իր էջում։

«Երբեմն նկատողություն եմ ստանում, հիմնականում մեր տատիկներից ու պապիկներից, որ «Լուրերը» շաաատ արագ եմ կարդում: Սիրելիներս, բա, որ սա լսեիք»,- տեսանյութի նկարագրությունում գրել է նա։

Նշենք, որ այս շուտասելուկը օրեր առաջ ևս շրջանառվում էր մեկ այլ հաղորդավարուհու կատարմամբ:


 

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ftsovinar.barxudarian%2Fvideos%2F2682496415195188%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”315″]