Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ սպասվելիք նիստից և ակնկալիքներից:
Հարցին, թե հուլիսի 7-ին՝ հաջորդ դատական նիստի օրը, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի որոշում Ռոբերտ Քոչարյանին առնչվող՝ արդյոք հակասահմանադրական է որակվում 300․1 հոդվածը։ Դրան զուգահեռ ՍԴ կազմի փոփոխության գործընթացն է տեղի ունենում։ ՍԴ-ն կկարողանա՞ նիստ անել, և ի՞նչ որոշում սպասել։
Սաֆարյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում՝ հին կազմով որոշում կկայացվի, եթե ծնվի էլ որոշում, դա ոչ թե Սահմանադրական դատարանի որոշում կլինի, այլ անձանց, ովքեր ցանկություն ունեն Ռոբերտ Քոչարյանին օգնել ամեն գնով։ Դա կլինի օրինական, թե՝ անօրինական։ Եվ ասեմ, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ՄԻԵԴ-ը նման հիմք չեն տվել, որպեսզի նրանց տված խորհրդատվական տեղեկատվությունը հենարան լինի և կառուցեն իրենց որոշումը։ Իսկ եթե նման ռիսկի գնան, ես կարծում եմ՝ պատասխանատվության խնդիրներ իրենք կունենան, երկրորդը՝ էնպես չի, որ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը բավարարվում է 300․1 հոդվածով, ես կարծում եմ՝ նրա արարքն այլ որակման անհրաժեշտություն ունի՝ այն փաստերի հիման վրա, որ պետությունը՝ պետական ապարատը ամենաբարձր աստիճանով համագործակցել է ամենաստորին օղակի մեջ մտնող հանցավոր խմբավորումների հետ։ Ձևավորված խմբավորում է եղել և այդ խմբավորումից յուրաքանչյուրն իմացել է իր դերը, յուրաքանչյուրն իմացել է՝ այդ օրն ինչ պետք է անի, ինչ գործողություններ պիտի անի ու գիտակցել է այն ծանր հետևանքները, որ առաջացել են։ Նոր մեղադրանք պետք է առաջադրվի՝ սահմանադրական կարգը տապալելուց բացի, կատարվել են այլ հանցագործություններ, որոնց մեջ մարդիկ պետք է որպես մեղադրյալ ներգրավվեն և դրա ծավալը մեծացվի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:











