Քոչարյանը կմնա կալանքի տակ

13
Դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը ՀՀ նախկին վարչապետների երաշխավորությամբ փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ, դատարանը մերժեց միջնորդությունները և որոշեց, որ Քոչարյանը մնա կալանքի տակ:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը անցնում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որևէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը: