«Քոչարին» կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչվելու համար

15

2015թ.-ին «Քոչարի» հայկական ազգային պարը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչվելու համար: Հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ճիշտ է՝ այս առումով մենք լուրջ դիմադրության ենք հանդիպում, քանի որ մեր հարևանները պնդելու են, որ դա իրենց ազգային պարն է, սակայն մենք ապացուցելու ենք, որ դա հայկական է»,-ասաց նա: