«Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան կենտրոն», «Կոշ», «Սևան»,«Աբովյան»,«Հրազդան», «Արմավիր» և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի 33 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս. «Որոնցից 19-ն արդեն ապաքինվել են և վերադարձել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը»,- ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Իսկ, ահա քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանցից միայն մեկ հոգու մոտ է հայտնաբերվել վիրուսը, ով պահվում է «Կոշ» ՔԿՀ-ում։
«Կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով թեստավորված բոլոր անձինք մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են, այդ հիվանդության պատճառով մահվան դեպքեր չեն արձանագրվել»,- հայտնում են ՔԿՀ-ից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում














