Քեսաբը շարունակում է մնալ թիրախում. Ակօս

18

Քեսաբում օր օրի անհանգստությունը մեծանում է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքների պատճառով: 

 «Ակօս»-ի հետ զրույցում քեսաբցիներից մեկն ասել է, որ ստեղծված պատերազմական վիճակում իրենք հակառակորդ կողմերի միջև գերի են դարձել և փոքրիկ բռնկումն անգամ իրենց համար կյանք է արժենում: 

Այժմ էլ թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբում ռումբերի պայթյունների ձայներ են լսվում: Այս օրերին քեսաբցիներն ԻՊ-ի վտանգի տակ գոյության պայքար են մղում:

 

«Մեզանից անկախ դեպքեր են զարգանում, մեր ճակատագիրը քաղաքական խաղերով է որոշվում: Մենք մեր աչքով տեսանք, որ Թուրքիան օգնում էր զինյալներին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման բան այլևս տեղի չի ունենալու»,- ասել է Քեսաբի մի բնակիչ:

Բնակչի պատմելով՝ այժմ Քեսաբի դիմաց՝ թուրքական կողմում, զինվորականների քանակն օր օրի ավելանում է, և դա տեսանելի է անզեն աչքով՝ երբեմն անգամ Լաթաքիայից: