Քանյե Ուեսթը կառաջադրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

15
Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Այս մասին ռեփերը հայտարարել է իր Twitter-ում:

«Այժմ ժամանակն է գիտակցել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման եւ մեր ապագայի կառուցման մասին։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», – գրել է նա։