Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսային վարակ հաստատվել է մինչեւ 18 տարեկան 1993 երեխայի մոտ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից հայտնեցին նաեւ, որ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի վարակ հաստատվել է 142 հղիի և ծննդկանի մոտ։














