Վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և ինչ-որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ մի քանի այդպիսի դեպքով փորձել է ճշտումներ անել, սակայն չի ստացվել: «Ես այստեղ տեսնում եմ հնարավոր միտումներ, սադրանքներ»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը կոչ արեց ազգաբնակչությանը և խնդրեց, որ եթե կլինեն նման դեպքեր, անմիջապես հայտնեն Ոստիկանությանը՝ թեկուզ 1-02 զանգելով:














