Փոխնախարարը հուզվեց ԱԺ ամբիոնի մոտ

10
Այսօր խորհրդարանում ամբիոնից ելույթ ունենալիս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը հուզվեց:

«Այս պահին տեղի է ունենում շատ հարազատ մարդու հուղարկավորությունը, որին մասնակցելու հնարավորություն չունեմ՝ համավարակի պատճառով: Դրա անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս: Կվարակվեմ, թե ոչ, չգիտեմ, ու չգիտեմ, թե այդ շղթայի վերջում ինչպիսի լուսավոր մարդ է կանգնած եւ արդյոք նա կհաղթահարի՞ այն, թե ոչ»,-զեկուցման ժամանակ ասաց նա:

Շուշանյանը շարունակեց. «Մեկ շաբաթ առաջ ինձ համար առաջնահերթ բոլոր բժիշկներն էին հերոսներ, իսկ հիմա հերոսներ են այն քաղաքացիները, որոնք բժիշկների համար գործ չեն ավելացնում: Խնդրում եմ հերոսանալ»: