Փարիզում Հայոց Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով կանցկացվի Ֆ. Օլանդի նախագահությամբ

9

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Փարիզում մարտի 25-28-ը կկայանա «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. 1915-2015թթ. հետազոտության 100 տարի» խորագրով գիտաժողովը: Հայտնում է «Արմենպրես»-ը:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Մուրադ Փափազյանը նշել է, որ 4-օրյա գիտաժողովը կանցկացվի Ֆրանսիայի Նախագա Ֆրանսուա Օլանդի պատվո նախագահությամբ:

«Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների  իրականացման համար մեծագույն ներդրում ունի: Այս գիտաժողովն էլ կանցկացվի նրա հովանու ներքո, և շատ կարևոր է, որ գիտաժողովի բացմանը Ֆրանսիայի կրթության նախարարը կընթերցի Օլանդի ուղերձը»,- ասել է Փափազյանը: Գիտաժողովի մեկնարկը կտրվի Սորբոնի համալսարանում:

Այնուհետև քննարկումները կշարունակվեն Ազգային գրադարանում և Հրեաների ցեղասպանության թանգարանում:

Գիտաժողովում ելույթներ կունենան հայ և օտարերկրացի ցեղասպանագետներ, փորձագետներ, պատմաբաններ: Թուրքիայից միջոցառմանը կմասնակցեն Ռագըփ Զարաքոլուն և Թաներ Աքչամը: